Ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈՒ-ում մահացել է 45, վիրավորվել՝ 49 զինծառայող

Ադրբեջանում գործող՝ ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» լրագրողական կենտրոնի կողմից իրականացված ԶԼՄ մոնիտորինգի արդյուքների հիման վրա կազմված անվանական ցուցակի համաձայն՝ 2012թ. [մինչև 05.06.12] անվտանգության և պաշտպանության ոլորտներում Ադրբեջանի կորուստները կազմել են 45 մարդ: Անցնող ժամանակահատվածում 49 հոգի վիրավորվել է:

Այս ժամանակահատվածում մահացածներից 10-ը զոհվել են մարտական պայմաններում (10-ն էլ հայկական գնդակներից), 1-ը՝ վիրահատության ընթացքում, 34-ը՝ ոչ մարտական պայմաններում: Մասնավորապես՝ 4 հոգի զոհվել են դժբախտ պատահարի արդյունքում (խեղդվել են շմոլ-գազից, հոսանքահարվել են, բետոնե սալաքարի փլուզում), 6 հոգի՝ ավտովթարի, մեկ հոգի՝ անհայտ պայմաններում, 2 հոգի՝ անզգուշության հետևանքով, 8 հոգի՝ ոչ կանոնադրական գործողությունների հետևանքով, 5 հոգի՝ հիվանդությունից: 8 հոգի ինքնասպանություն է գործել (գնդակահարությամբ): Զոհվածներից 37-ը Պաշտպանության նախարարության, 4-ը՝ Պետական սահմանապահ ծառայության, 3-ը՝ Ներքին զորքերի, 1-ը՝ Ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ էին:

Վիրավորների և վնասվածք ստացածների թիվը կազմում է 49 հոգի, որից 10-ը ոչ կանոնադրական գործողությունների հետևանք են (այդ թվում՝ անզգուշության), 7-ը վիրավորվել են հայկական գնդակից, 2-ը՝ ականի պայթյունից, մեկը՝ հիվանդությունից, 6-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ վիրահատական նկատառումներից, ևս 20-ը թունավորվել են շմոլ գազից: Վիրավորներից 44 հոգի Պաշտպանության նախարարության (վերջիններից մեկ հոգի՝ Բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտ), 4 հոգի՝ Ազգային անվտանգության, իսկ մեկ հոգին էլ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության զինծառայողներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *