Հրդեհ զորամասի թեյարանում. այրվել է տանիքը

ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` զորամասի թեյարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.34-ին, մարվել` 11.02-ին: Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ, առաստաղի երեսապատումը՝ մոտ 120 քմ, գույքը՝ մասամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *