ՆԱՏՕ-ի ավիահարվածից Աֆղանստանում զոհվել է 15 խաղաղ բնակիչ

«ՌԻԱ Նովոստի»-ին, հղում տալով «Ֆրանս Պրեսս» լրատվական գործակալությանը,  հայտնում է  Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ-ի զորքերի ավիահարվածից զոհվել են ավելի քան 15 խաղաղ բնակիչ։ Հայտնում են նաև, որ զոհվաների թվում կան կանայք և 4 երեխա։

Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կայքում տեղադրված մամլո հաղորդագրությունում ասվում է, որ չորեքշաբթի առավոտյան  աֆղանական ուժերը կոալիցիոն ուժերի աջակցությամբ Լոգարի շրջանում «Թալիբան» շարժման առաջնորդներից մեկին ձերբակալելու համար հատուկ գործողություն են կատարել։ Գործողության ժամանակ աֆղանական ուժայինները հարձակման են ենթարկվել թալիբանների կողմից, որից հետո աֆղանները խնդրել են ISAF-ի հրամանատարությանն ավիահարվածով ոչնչացնել ահաբելիչներին։

Փաստաթղթում ասվում է, որ հատուկ ծառայության ջոկատը, հետևելով ահաբեկիչներին, գտել են երկու վիրավոր կնոջ, ովքեր տեղափոխվել են ISAF-ի հոսպիտալ։

Իսկ «Սինհույա» գործակալությունը հայտնում է, որ գործողության արդյունքում ոչնչացվել է 27 թալիբան։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *