«Թալիբան» խմբավորման մոտ 4400 նախկին զինյալ վայր են դրել զենքերը և միացել քաղաքացիական կյանք վերաինտեգրման պետական ծրագրերին։ Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսսենը։
Մինչ օրս ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանի տարածքի երկու երրորդ մասի հսկողությունը հանձնել են ազգային ուժերին։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հիմնական ուժերը մինչև 2014 թվականը պետք է դուրս բերվեն Աֆղանստանի տարածքից։