ԱՊՀ-ն միասնական աշխարհատեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակ ունի. օրվա ամփոփում

ԱՊՀ-ն միասնական աշխարհատեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակ ունի: Դատարանը մերժել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստում տուժողի իրավահաջորդի` դատավարությունը Երևան տեղափոխելու միջնորդությունը:

  • «ՀՀ ԶՈՒ-ի հրամանատարությունը հաճախակի շնորհակալական նամակներ է ստանում տարբեր երկրների զինված ուժերի ղեկավարներից, որոնցում նրանք հայտնում են հայ խաղաղապահների փայլուն գործողությունների, նրանց մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի մասին»,- հայ խաղաղապահներին տոնի առթիվ շնորհավորելով՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
  • Ինքնասպան եղած ենթասպա Վահան Ասլիկյանի կինը համոզված է, որ մահվանը նախորդող գիշերը ամուսնու նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են եղել, այլապես նա այդ քայլին չէր դիմի: Ենթասպա Վահան Ասլիկյանը այլ զորամաս տեղափոխվելու խնդրանքով դիմում էր գրել հրամանատարությանը: Կինը համոզված է, որ խնդիրներն ակհայտ են եղել, հակառակ դեպքում նա ինքնակամ չէր ցանկանա փոխել զորամասը և գնալ Ղարաբաղ:
  • Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստում տուժողի իրավաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը փորձել է միջորդություն ներկայացնել, որպեսզի սույն գործով  դատական նիստերը տեղափոխվեն Երեւան, այնուհետեւ դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Սակայն միջնորդությունները դատարանի կողմից չեն ընդունվել:
  • «Իմ կարծիքով՝ անհնար է, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս կազմի, որքան էլ հայտնած այս մտքի համար Ադրբեջանում նեղանան ինձնից: Ակնհայտ է, որ հայ ժողովուրդը կանգնած է Լեռնային Ղարաբաղի համար, հայկական կողմը երբեք չի զիջի ԼՂՀ-ն: Իսկ մինչ այդ պետք է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
  • ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամուլի քարտուղար, կապիտան Միխայիլ Սևաստյանովը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները ռազմական նշանակության միասնական աշխարհատեղեկատվական համակարգ են ստեղծելու:
  • «Հայաստանը չի ձգտում խաղալ ռազմական դաշինքների և գերտերությունների հակասությունների վրա»,- հայտնել է Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
  • Թուրքագետ Լևոն Հովսեփյանը գրում է, որ վաղ թե ուշ, Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու անվտանգության շահերը առարկայորեն բախվելու են Թուրքիայի հավակնությունների հետ, որոնք կարող են քաղաքական մակարդակից այն կողմ անցնել:

Razm.info-ն այսօր անդրադարձել էր.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *