HayNews.am-ը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան Սիրիայի և Թուրքիայի սահմանակից շրջաններից մեկում ապստամբների հետ բախման հետևանքով զոհվել է Սիրիայի կառավարական բանակի զինվոր, հայազգի Լևոն Կույումճյանը:
Վերջինս ծնունդով Դամասկոսից էր: Կույումճյանը 20 տարեկան էր, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ, սիրիական բանակում անցկացնում էր ժամկետային զինծառայություն:
Razm.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից հաստատել են Սիրիայում հայազգի երիտասարդի մահվան փաստը:
Pingback: ԱՊՀ-ն միասնական աշխարհատեղեկատվական համակարգ ստեղծելու նպատակ ունի. օրվա ամփոփում | Ռազմ.info