Սպանվել է «Ալ Ղաիդայի» ղեկավարներից մեկը

Ամերիկացիներն Աֆղանստանում ոչնչացրել են ահաբեկիչների առաջնորդներից մեկը և «Ալ Ղաիդայի» երկրորդ դեմքը համարվող Սահրա աթ Թաիֆին։ Այդ մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը։ Նա հայտնել է նաև, որ ահաբեկչին ոչնչացման գործընթացին մասնակցել են նաև դաշնակից երկրների զինծառայողները։

Ջորջ Լիթթըլի խոսքերով աթ Թաիֆին հարձակումներ էր կազմակերպում կոալիցիայի և աֆղանական զորքերի վրա, ինչպես նաև զենք, զինամթերք մատակարարում ահաբեկիչներին։

Պենտագոնի ներկայացուցիչը ընդգծել է, որ աթ Թաիֆին հայտնաբերվել և «երկնքից ճշգրիտ հարվածով» ոչնչացվել է միայն նրանից հետո, երբ ամերիկացի զինվորականները լիովին համոզվել են, որ մոտակայքում խաղաղ բնակիչներ չկան։

Լիթթլը ասել է, որ «Ալ Ղաիդան» առաջվա պես իրենից վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար և որ Աֆղանստանում ամերիկյան զորքերն այնքան ժամանակ կպայքարեն ահաբեկիչների դեմ, քանի դեռ նրանք վերջնականապես չեն ոչնչացվել։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *