ԼՂ ՊԲ-ում ստուգվում են ժամկետային զինանձնակազմի և հրամանատարության գիտելիքները

ԼՂ ՊԲ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 29-ին ՊԲ մի շարք զորամասերում մեկնարկել են 2012թ. բանակային ուսումնական տարվա ձմեռային փուլի ամփոփիչ ստուգումները, որոնք իրականացվում են պաշտպանության բանակի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովների կողմից: Ստուգվում են ինչպես ժամկետային զինանձնակազմի, այնպես էլ հրամանատարության գիտելիքներն ու գործնական ունակությունները: Հետևողականորեն իրականացվող այս միջոցառումը նպատակ է հետապնդում մատնանշել անձնակազմի արձանագրած առաջընթացը և վեր հանել առկա թերությունները` հետագայում դրանցից խուսափելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *