ՌԴ Վերահսկիչ պալատը իրենց պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելիս 80 մլն ռուբլու (2.5 մլն դոլար) խախտումներ է հայտնաբերել: Վերահսկիչ պալատը հայտնում է, որ անարդյունավետ են օգտագործվել դաշնային նպատակային ծրագրերը: Դրանցից 4 ծրագիր չի իրականացվել, իսկ 2-ը փոփոխվել է և իրականցվել առանց ՌԴ Կառավարության հաստատման: Ստուգումները նաև ցույց են տվել, որ 2012թ. հանվուրի 1-ի դրությամբ 10 մլն ռուբլու (312.5 հազար դոլար) բյուջետային հատկացում չի իրագործվել:
Բացի այդ, արձանագրվել են 2011թ. պետական պաշտպանական պատվերի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների չիրականացման դեպքեր:
ՎՊ հանձնաժողովի եզրակացությունը կուղարկվի ՌԴ դաշնային ժողով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ կայքի վերաստեղծման համար հատկացվել էր 36 մլն ռուբլի (շուրջ 1.2 մլն դոլար), որն աստղաբաշխական թիվ է նման նախագծի համար, իսկ դրանից 6 մլն ռուբլին (200 հազար դոլար) պարզապես յուրացվել էր:
Աղբյուր՝ Счетная палата выявила у Минобороны нарушения на сумму свыше 80 млн рублей
Pingback: Ականի պայթյունից զոհված զինծառայողի գործով կալանավորվածներ դեռևս չկան. օրվա ամփոփում | Ռազմ.info