Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներն ընտրեցին իրենց հետագա ծառայության վայրերը։ Նրանցից շատերը կամավոր ընտրել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայությունը։
Ռազմինֆոյի հետ զրույցում ինստիտուտի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, մայոր Մուրադյանը նշեց, որ ապագա սպաների մեծ մասը ցանկություն է հայտնել ծառայել Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակ) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում։
Հիշեցնենք, որ Ռազմինֆոն 2014 թվականին ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակի կապակցությամբ հարցազրույցների շարք էր կազմակերպել ռազմական բուհերում ծառայող 22 տարեկան կուրսանտների հետ։
Նրանք նույնպես շրջանավարտ են ու նախընտրել են սահմանում ծառայությունը։
Ռազմինֆոն առաջիկայում կանդրադառնա իր հարցազրույցի՝ արդեն լեյտենանտ հերոսներին, իսկ մինչ այդ կարող եք վերհիշել նրանց այստեղ.
Պատերազմ կլինի, թե ոչ, երկրորդական է. միշտ պատրաստ պիտի լինենք. սերժանտ Սահակյան
Թե ես պատերազմ գնացող մարդիկ եմ տեսել, բանակը հողի վրա արյուն է տեսել. կուրսանտ Նահապետյան
Երբ հագնում ես համազգեստը, արդեն պարտավորեցնող է. սերժանտ Բրոյան
Իդեալին ձգտող մարդիկ համախմբված են բանակում. կրտսեր սերժանտ Գրիգորյան
Սպաների դաստիարակության հարցին լուրջ ուշադրություն կդարձնեի. կուրսանտ Վահրադյան