Ռուսաստանը Ղազախստանին անվճար Ս-300ՊՍ համակարգեր է նախատեսում տրամադրել

Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային կտրամադրվի Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։ 

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովին։

Անտոնովն այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նշել էր, որ համակարգեր տրամադրումը կսկսվի 2014 թվականից։

Անտոնովի հավաստմամբ՝ նման քայլով ուժեղացվում է ոչ միայն Ղազախստանի պաշտպանությունը, այլ նաև ՀԱՊԿ-ի հակաօդային պաշտպանությունը։

Նշենք, որ  յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից։ Իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։

Այսինքն՝ եթե ՌԴ-ն Ղազախստանին անվճար տրամադրի զենիթահրթիռային համակարգերը, ապա Ղազախստանը կունենա 35 արձակման կայան։

Տեղեկացնենք, որ ներկայումս Ղազախստանի ՀՕՊ ուժերն ունեն ղազախական կողմի բնորոշմամբ «քիչ քանակությամբ Ս-300-ներ, որոնք հիմնականում կիրառվում են մայրաքաղաքի օդային տարածքը պաշտպանելու նպատակներով»։ Բացի այդ, Ղազախստանն ունի շատ ավելի հին Ս-300-ներ, որոնց արդիականացման մասին բազմիցս հայտարարել է։

Հավելենք, որ 2013-ի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։

Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։

3 responses to “Ռուսաստանը Ղազախստանին անվճար Ս-300ՊՍ համակարգեր է նախատեսում տրամադրել

  1. Pingback: ՀՀ ու ՌԴ ՊՆ մասնագետները պատրաստում են համատեղ ՀՕՊ համակարգի պայմանագիրը | Ռազմ.info

  2. Pingback: Ղազախստանը Ռուսաստանից անվճար ստացել է Ս-300ՊՍ համակարգեր | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի Ս-300 ԶՀՀ-ների 170 հրթիռ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *