ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի նորակոչիկները լեռնային պայմաններում դիպուկահարի պատրաստություն են անցնում

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները Աբխազիայի լեռներում դիպուկահարների պատրաստություն են անցնում։ Ծրագրի մասնակիցներից մոտ 60 տոկոսը 2013 թվականի աշնանային զորակոչի նորակոչիկներն են, ովքեր լեռնային Ցաբալ զորավարժարանում գործնական առաջադրանքներ են կատարելու։

Այս մասին հայտնում է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Գործնական պարապունքներն անցնում են փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ։ Պարապունքի առանձնահատկությունն այն է, որ պարապունքի ժամանակ իրադրությունն անընդհատ փոխվում է, ինչպես թիրախների, այնպես էլ միջավայրի առումով։ Բացի այդ, զինծառայողները սովորում են քողարկված տեղաշարժվելու ձևերը, ճիշտ քողարկման հմտություններ։

Նախատեսված է, որ զինծառայողները կրակելու են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում, ինչպես նաև փորձարկելու են անհատական, զույգով և խմբակային մարտի ժամանակ դիպուկահարների աշխատանքի հնարքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *