Թուրքիան նախապատվությունը տվեց չինական ՀՕՊ համակարգերին

Թուրքիայում որոշել են նախապատվությունը տալ չինական արտադրության հեռահար զենիթահրթիռային կայաններին, թեև պայքարում էին նաև ամերիկյան, ռուսական և ֆրանս-իտալական ընկերությունները։

Թուրքիա, ՌԱՔ
Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է նախապատվությունը տալ Չինաստանի առաջարկած ՀՕՊ համակարգերին։

Թուրքիան պայմանագիր է կնքելու չինական CPMIEC ընկերության հետ, որի հետ համատեղ երկրի տարածքում արտադրվելու են զենիթահրթիռային կայանները։
Այսպիսով, Թուրքիան որոշեց ընտրել չինական ընկերությանը, քանի որ հնարավորություն կստանա օգտագործել նրա տեխնոլոգիաները և ՀՕՊ համակարգերի սեփական արտադրություն հիմնել երկրի տարածքում։
Բացի այդ, չինական տարբերակները մրցույթի մյուս մասնակիցներից ավելի մատչելի գին ունեին։

Նշենք, որ Թուրքիայում դիտարկում էին նաև ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300 կամ Ս-400, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերի թեկնածությունը։

CPMIEC ընկերությունը զբաղվում է HQ-9 միջին և հեռահար զենիթահրթիռային կայանների արտադրությամբ։ HQ-9-ի արտահանվող տաբերակն է FD-2000-ը, որին էլ նախապատվություն են տվել թուրքերը։

10 responses to “Թուրքիան նախապատվությունը տվեց չինական ՀՕՊ համակարգերին

  1. Pingback: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային, որ այդ երկրի ընտրած չինական ՀՕՊ համակարգերը չեն կարող անդամագրվել հյուսիսա

  2. Pingback: ՆԱՏՕ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային. չինական ՀՕՊ համակարգերն անընդունելի են | Թուրքագիտական պորտալ

  3. Pingback: 2013-ին Թուրքիայի 6 կարևորագույն ռազմական իրադարձությունները (տեսանյութ) | Թուրքագիտական պորտալ

  4. Pingback: Թուրքիան չինական ՀՕՊ համակարգերը կարող է օգտագործել ՆԱՏՕ-ի համակարգերին զուգահեռ | Ռազմ.info

  5. Pingback: Թուրքիան չի դադարեցրել ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մրցույթը | Ռազմ.info

  6. Pingback: Թուրքիան 2 տարի բանակցություններից հետո չեղարկել է հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթը | Ռազմ.info

  7. Pingback: Էրդողան.Թուրքիան սկսելու է արտադրել տեղական ՀՕՊ համակարգեր | Ռազմ.info

  8. Pingback: Թուրքիան կարող է գնել արևմտյան արտադրության միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր | Ռազմ.info

  9. Pingback: Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության ՀՕՊ համակարգ | Ռազմ.info

  10. Pingback: Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *