Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության ՀՕՊ համակարգ

Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հետևել է տեղական արտադրության միջին հեռահարության «ՀԻՍԱՐ-Օ» հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումների վերջին փուլին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ-Օ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ-Օ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Փորձարկումներն իրականացվել են Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգի տարածքում։ Նշվում է, որ փորձարկումն անցել է հաջողությամբ: Այն նախատեսվում է հանձնել Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինությանը, սակայն ժամկետներ դեռ չեն նշվում:

Հրթիռերը նախ առաջին իմպուլսային շարժիչի միջոցով բաց են թողնվել արձակման կայանից, ապա երկրորդ իմպուլսային շարժիչի միջոցով շարժվել թիրախի ուղղությամբ:

ՀՕՊ համակարգի արձակման կայանը և հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը, իսկ ռադարային և ղեկավարման համակարգերը՝ «Ասելսանը»: «ՀԻՍԱՐ-Օ» հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը մինչև 25 կմ է:

Հավելենք, որ զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ «ՀԻՍԱՐ-Ա»-ի հրթիռների առավելագույն հեռահարությունը 10-15 կմ է։ Համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին։

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ-Օ» միջին հեռահարության ՀՕՊ հրթիռներ

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ-Օ» միջին հեռահարության ՀՕՊ հրթիռներ

Ավելացնենք, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել առավել մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, սակայն 2013 թ. մինչ օրս հայտարարված մրցույթը քանիցս հետաձգվել է: Տեղում թուրքական ընկերություններն առայժմ արտադրում և փորձարկում են ցածր հեռահարության համակարգեր:  Ռազմ.ինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

One response to “Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության ՀՕՊ համակարգ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *