Պուտինի հրամանով «Արևմուտք-2013»-ի եզրափակիչ փուլում դեսանտավորում չի եղել

«Արևմուտք-2013» զորավարժության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասեցրել է 76-րդ դեսանտագրոհային դիվիզիայի դեսանտավորման վարժությունը՝ եղանակային պայմանների անբարենպաստ լինելու պատճառով։

Վլադիմիր Պուտինը հետևում է «Արևմուտք-2013» զորավարժությանը Նկարը՝ ИТАР-ТАСС-ի

Վլադիմիր Պուտինը հետևում է «Արևմուտք-2013» զորավարժությանը
Նկարը՝ ИТАР-ТАСС-ի

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ օդադեսանտային ուժերի գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը։
Շամանովը նշել է, որ, ըստ «Արևմուտք-2013» զորավարժության եզրափակիչ փուլի՝ սեպտեմբերի 26-ի դեսանտագրոհային վաշտը պետք է իրականացներ անձնակազմի և զրահատեխնիկայի դեսանտավորում։ Այս վարժության համար ներգրավված էին մոտ 100 զինծառայող, 6 միավոր դեսանտի մարտական մեքենա և ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռներ։

«Անձնակազմն ու զինտեխնիկան պատրաստ էին դեսանտավորվելու, բայց Վլադիմիր Պուտինը, ով հետևում էր զորավարժությանը, կասեցրեց այն՝ հաշվի առնելով զինծառայողների անվտանգությունը»-նշել է Շամանովը։
Ինչպես տեղեկացնում են ռուսական աղբյուրները՝ ծովից եկող քամու ուժգնությունը եղել է 20մ/վրկ։

«Բանակի գերագույն գլխավոր հրամանատարը որոշեց չվտանգել մասնակիցների կյանքերն ու տեխնիկան։ Ամեն դեպքում սա պատերազմ չէ, այլ զորավարժություն»,- ներկայացրել է օդադեսանտային ուժերի գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը։

Հիշեցնենք, որ Բելառուսում է նաև ՀՀ ԶՈւ զորախումբը։ Նրանք մասնակցում են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի համատեղ «Փոխգործակցություն-2013» զորավարժությանը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *