Աշնանային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերին

Դեռ սեպտեմբերի 18-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ աշնանային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերից և կշարունակվի մինչև հունվար։

Ռազմինֆոն այս թեմայով զրուցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։

Ըստ մամուլի քարտուղարի՝ աշնանային զորակոչը-զորացրումը մոտ մեկ ամիս կհետաձգվի և կանցկացվի դեկտեմբեր-հունվար ամիսներին։

Պատճառը կրթական բարեփոխումներն են։ «Նախորդ զորակոչի զինվորները մոտ մեկ ամիս ավել կծառայեն, դա, իհարկե, ոչ բոլորին է վերաբերում»-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Աշնանային զորակոչ-զորացրում սկսելու հրամանագիրը ստորագրում է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիրը նախագահը ստորագրել էր հոկտեմբերի 5-ին։

Հիշեցնենք, որ, ըստ Սեյրան Օհանյանի՝ աշնանային զորակոչը կարող է անցկացվել վիճակահանությամբ։

Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունները պետք է դիտարկել Ադրբեջանում ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում:

One response to “Աշնանային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *