Սեյրան Օհանյանը Բելառուսում հետևում է «Արևմուտք-2013» զորավարժությանը

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն այսօր՝ սեպտեմբերի 26-ին Կալինինգրադի «Խմելյովկա» զորավարժարանում հետևել են «Արևմուտք-2013» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զորավարժության ընթացքին հետևել են Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարները։

Տեղեկացնենք, որ «Արևմուտք-2013» զորավարժությունը ռուս-բելառուսական համատեղ զորավարժություն է, որի մի մասն է կազմում ՀԱՊԿ արագ արձագանքման «Փոխհամագործակցություն-2013» զորավարժությունը։

«Արևմուտք-2013»-ը ընթանում է սեպտեմբերի 20-26-ը 5 զորավարժարաններում։ Այն համատեղ միջոցառում է, որ անցկացվում է երկու տարին մեկ անգամ։
Հիշեցնենք, որ Հայաստանի զորախումբը նույնպես մասնակցում է Բելառուսում ընթացող «Փոխգործակցություն-2013» զորավարժությանը։
Հայաստանի զորախմբի արդյունքների մասին Ռազմինֆոն կտեղեկացնի առաջիկայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *