Ռուսաստանում Մի-8 ուղղաթիռ է վթարվել

Այսօր՝ մայիսի 26-ին, Ռուսաստանում վթարվել է ՌԴ ՌՕՈւ Մի-8 ուղղաթիռը։ Վթարի հետևանքով ուղղաթիռի 3 հոգանոց անձնակազմն ու տեխնիկական աշխատակիցը մահացել են։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ուղղաթիռի վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Մի-8-ը օդ բարձրանալուց հետո 15 մետր բարձրության վրա կորցրել է կառավարումն ու բախվել է գետնին։ Դեպքի կապակցությամբ քնչական կոմիտեն քրեական գործ է բացել։

Մի-8
Մի-8

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին նույնպես վթարվել էր Մի-8 ուղղաթիռ։ Այն ժամանակ նույնպես ամբողջ անձնակազմը՝ 3 հոգի, մահացել էր։ Ընդհանուր առմամբ սա ՌԴ օդուժի 2020 թվականի 6-րդ վթարն է՝ մայիսի 7-ին Ղրիմում Մի-35 ուղղաթիռն էր վթարային վայրէջք կատարել, մարտին՝ նույն օրվա ընթացքում Սու-27 կործանիչն ընկել էր Սև ծովը և Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ էր կործանվել, իսկ փետրվարին թռիչքուղղու վրա այրվել էր Սու-25ՈՒԲ ուսումնամարտական գրոհիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *