Ղրիմում Մի-35-ը վթարային վայրէջք է կատարել

Մայիսի 7-ին Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Ղրիմում տեղակայված ուղղաթռային գնդի Մի-35 հարվածային ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել։ Օդաչուն մահացել է հիվանդանոցում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ուղղաթիռն իրականացրել է պլանային թռիչք՝ առանց զինամթերքի։ Վայրէջքից հետո ուղղաթռի 3 հոգանոց անձնակազմին հոսպիտալացրել են։

Այս տարի ռուսական օդուժն արդեն կորցրել էր 3 միավոր ավիացիոն միջոց․ մարտին Սու-27 կործանիչն ընկել էր Սև ծովը, նույն օրը Կրասնոդարի երկրամասում վթարվել էր Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ, իսկ ավելի վաղ՝ փետրվարին, «Լիպեցկ-2» աերոդրոմում, թռիչքուղու վրա այրվել էր Սու–25ՈՒԲ գրոհիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *