Մարտի 25-ին Սև ծովի վրա պլանային թռիչքի ժամանակ ռուսական Սու-27 կործանիչը վթարվել և ընկել է ծովը։ Նշվում է, որ ինքնաթիռը Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա վթարային ազդանշան է ուղարկել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ինքնաթիռի որոնողական աշխատանքներին միացել են նավեր, Մի-8 ուղղաթիռ և Ան-26 ինքնաթիռ։
Նույն օրը՝ մարտի 25-ին, Ռուսաստանի հարավում վթարվել էր նաև Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել էր։ Իսկ տարեսկզբից սա ռուսական բանակում 3-րդ ավիավթարն է․ փետրվարին «Լիպեցկ-2» աերոդրոմում թռիչքուղու վրա ուսումնամարտական Սու-25ՈՒԲ էր այրվել։
Ռուսական բանակում 2001 թվականից մինչ օրս եղել Սու-27-երի 15 վթար։