ՌԴ ԶՈւ Մի-8 ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել. օդաչուները զոհվել են

Մայիսի 19-ին մերձմոսկովյան շրջանում ուսումնամարզական թռիչք իրականացնող Մի-8 ռազմական ուղղաթիռի անձնակազմը մահացել է վթարային վայրէջքի արդյունքում ստացած վնասվածքներից:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են նաև, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Նշվում է, որ ուղղաթիռի անձնակազմը երեք հոգի է: Ուղղաթիռն ամբողջովին ոչնչացել է:

Այսպիսով, այս տարի ռուսական օդուժի ավիացիոն միջոցների կորուստների թիվը հասավ 4-ի: Փետրվարին «Լիպեցկ-2» աերոդրոմում թռիչքուղու վրա այրվել էր Սու–25ՈՒԲ գրոհիչ, մարտին Սու-27 կործանիչն ընկել էր Սև ծովը, նույն օրը Կրասնոդարի երկրամասում վթարվել էր Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *