Ռուսաստանում Հաղթանակի զորահանդեսը կանցկացվի հունիսի 24-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ Ռուսաստանում հունիսի վերջին կանցկացվի Հաղթանակի 75-ամյակին նվիրված ամենամյա զորահանդեսը, իսկ մեկ ամիս անց՝ հուլիսի վերջին, «Անմահ գնդի» երթը։

ՌԴ նախագահի խոսքով՝ նրանք ուշադիր հետևելու են իրավիճակի զարգացմանը և գնահատելու են հնարավոր բոլոր ռիսկերը, անհրաժեշտության դեպքում «Անմահ գնդի» երթի անցկացման ժամկետը կհետաձգվի։

Զորահանդեսն ամեն տարի անցկացվում է մայիսի 9-ին, սակայն այս տարվա ապրիլին հետաձգելու որոշում կայացվեց՝ պայմանավորված նոր Կորանավիրուսի համաճարակով։

Նշենք, որ տեղեկություն տարածվեց, որ մինչև Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75֊ամյակին նվիրված միջոցառումների չեղարկվելը՝ Ռուսաստանի ԶՈւ մոտ 300 զինծառայող «Ալաբինո» զորավարժարանում փորձերի ժամանակ վարակվել է նոր կորոնավիրուսով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *