Թուրքիայում ուկրաինական շարժիչով հարվածային Աքընջը ԱԹՍ-ն առաջին թռիչքն է արել

Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Չորլուի ավիաբազայում «Բայքար» ընկերության արտադրանք «Աքընջը» հարվածային ԱԹՍ-ն իրականացրել է առաջին փորձնական թռիչքն ու օդում մնացել 16 րոպե։

Թուրքական «Աքընջը» հարվածային ԱԹՍ–ի փորձնական թռիչքը

ԱԹՍ-ն փորձարկվել է 2019թ․ օգոստոսին Ուկրաինայում հիմնադրված թուրք-ուկրաինական Black Sea shield ձեռնարկության մշակած ուկրաինական ԱԻ-450Տ շարժիչներով, որն ԱԹՍ–ի վրա փորձարկվել էր նոյեմբերին։

Հիշեցնենք, որ «Աքընջը» ԱԹՍ-ի մշակումը սկսել է 2017թ. մայիսից: ԱԹՍ–ն սկզբնապես նախատեսվում էր գործարկել «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերության (TAI) մշակած PD 220 շարժիչով։

Թուրքիան «Աքընջը» ԱԹՍ–ն նախատեսում է սպառազինության մտցնել 2021թ.։ Այս մասին դեռ 2018թ. մարտին հայտարարել էր այն ժամանակ պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին։ 

«Աքընջը» հարվածայնի ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Թևերի բացվածքը՝ 20 մ է;
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 4500 կգ;
  • Օգտակար ներքին բեռնատարողությունը՝ 450 կգ;
  • Օգտակար արտաքին բեռնատարողությունը՝ 900 կգ;
  • Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժ;
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ ~12 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *