Ստոկհոլմյան SIPRI ինստիտուտը հրապարակել է 20187 թ. աշխարհում ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած 100 ընկերությունների ցանկը: Ցուցակում կա 43 ամերիկյան, 10 ռուսական, 2 թուրքական, 3 իսրայելական և 1 ուկրաինական ընկերություն:
* Ցուցակում առհասարակն ընդգրկված են չինական ընկերություները: Ըստ SIPRI-ի՝ իրենք հստակ տվյալներ չեն գտել, սակայն նույնիսկ ենթադրյալ տվյալներով՝ առնվազն չինական երկու ընկերություն կարող է հայտնվել լավագույն տասնյակում: Ըստ այդմ՝ ներկայացվող ցուցակը լիարժեք չէ, ինչպես նաև ստույգ չեն ընկերությունների զբաղեցրած հորիզոնականները:
Առաջին տասը հորիզոնականները զբաղեցնում են 5-ական ամերիկյան, մեկական բրիտանական, միջեվրոպական, ֆրանսիական, իտալական և ռուսական ընկերություններ:
Ցանկը ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin (47,2 մլրդ դոլար) ընկերությունը, չեն փոխվել նաև երկրորդից չորրորդ հորիզականները զբաղեցնող ընկերությունների հերթականությունը։ Իսկ անցած տարի 5-րդ տեղը զբաղեցրած BAE Systems ընկերությունը զիջել է դիրքերը General Dynamics Corporation–ին 1 հորիզոնականով։
2018 | 2017 | ընկերություն | երկիր | եկամուտ 2017 թ․ | եկամուտ 2018 թ․ | վաճառքի աճը (%) | Ռազմական արտադրանքի բաժինը (%) |
1 | 1 | Lockheed Martin | ԱՄՆ | $44,935.00 | $47,260.00 | 5.2 | 88 |
2 | 2 | Boing | ԱՄՆ | $27,577.00 | $29,150.00 | 5.7 | 29 |
3 | 3 | Northrop Grumman corp. | ԱՄՆ | $22,908.00 | $26,190.00 | 14 | 87 |
4 | 4 | Raytheon | ԱՄՆ | $22,570.00 | $23,440.00 | 3.9 | 87 |
5 | 6 | General Dynamics Corp. | ԱՄՆ | $19,969.00 | $22,000.00 | 10 | 61 |
6 | 5 | BAE Systems | Մեծ Բրիտանիա | $22,384.00 | $21,210.00 | -5.2 | 95 |
7 | 7 | Airbus | Նիդերլանդ–Ֆրանսիա | $10,691.00 | $11,650.00 | 9.0 | 15 |
8 | 9 | Leonardo | Իտալիա | $9,403.00 | $9,820.00 | 4.4 | 68 |
9 | 10 | Almaz-Antey | Ռուսաստան | $8,195.00 | $9,640.00 | 18 | 98 |
10 | 8 | Thales | Ֆրանսիա | $9,601.00 | $9,470.00 | -1.4 | 50 |
Թուրքական
Զեկույցում գրված է, որ Թուրքիան տարածաշրջանում խոշորագույն ազդեցություն ունեցող տերություն դառնալու նպատակով վերջին տարիներին մեծացնում է իր ռազմական ծախսերը և զարգացնում է տեղական ռազմարդյունաբերական համալիրը։
Ցուցակում ընդգրկվել է թուրքական 2 ընկերություն, որոնց վաճառքը միասին աճել է 22 տոկոսով՝ 2․8 մլրդ դոլարով։
ՀՕՊ, ՌէՊ, հրետանային համակարգեր արտադրող «Ասելսան» ընկերությունը 2017-ի համեմատ 41 տոկոսով ավելի շատ ռազմական արտադրանք է վաճառել՝ 1 մլրդ 740 մլն դոլարի արտադրանքի վաճառքով զբաղեցնելով 54-րդ հորիզոնականը:
Մյուս ընկերությունը «Թուրքական ավիաշինական ընկերությունն» (ԹԱԻ) է։ Այն արտադրում է օրինակ «Աթաք» հարվածային ուղղաթիռը, «Անքա» ԱԹՍ-ն, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը։ Այս տարի 11 հորիզոնականով զիջել է դիրքերը։
2018 | 2017 | Ընկերություն | 2018 (ռազմ., մլն $) | 2017 (ընդհնուր, մլն $) | աճ | Ռազմական արտադրանքի բաժինը (%) |
---|---|---|---|---|---|---|
54 | 62 | Aselsan | 1740 | 1 237 | 41 | 93 |
84 | 72 | Turkish Aerospace Industries | 1070 | 1065 | 0.5 | 86 |
Իսրայելական
TOP 50 ընկերությունների ցանկում կա իսրայելական 3 ընկերություն, որոնք Ադրբեջանին զենք են վաճառում նրանց:
Ընկերություն | Եկամուտ (մլն $) |
---|---|
28. Elbit Systems | 3550 |
39. Israel Aerospace Industries | 2650 |
44. Rafael Advanced Defense Systems | 2540 |
Բաց աղբյուրներից հայտնի դարձած տվյալներով՝ նշված 3 ընկերությունները Ադրբեջանին վաճառել են առնվազն հետևյալ զինտեխնիկան՝
- Elbit Systems — Lynx (Լինքս) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 120 մմ տրամաչափի Cardom ականանետներ, ղեկավարման համակարգեր, Hermes 450, 900, Skylark հետախուզական և Skystriker մահապարտ ԱԹՍ-ներ։ Ընկերությունը նաև արդիականացրել է Ադրբեջանի Տ-72 տանկերը:
- Israel Aerospace Industries — LORA օպերատիվ-մարտավարական հրթիռներ, Barak-8 ԶՀՀ-ներ, Harop մահապարտ, Heron հետախուզական ԱԹՍ-ներ, Skystar 300 աերոստատներ ևն: Ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի Մի-17 ուղղաթիռները:
- Rafael Advanced Defense Systems — Spike LR հակատանկային հրթիռային համալիրներ:
Գրաֆիկում ներկայացված է 2018-ին զենքի համաշխարհային վաճառքի երկրների բաժինը։ Թուրքիան «այլ» բաժնում է։
Ցանկում ներառվել են 10 ռուսական ընկերություններ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ։