Թուրքիան նախատեսում է 2021-ին սպառազինության ընդունել ևս մեկ հարվածային ԱԹՍ

Թուրքիայում նախատեսում են մշակել և 2021 թվականին սպառազինության ընդունել նոր հարվածային ԱԹՍ, որը կկրի «Աքընջը» անունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին  Ջանիքլին:  Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» լրատվակայքը:

Ըստ նախատեսածի՝ նոր ԱԹՍ-ն կշռելու է 4-5 տոննա և կրելու է 4 հրթիռ: Դրա մշակմամբ պետք է զբաղվի թուրքական «Բայքար» ընկերությունը, որը արտադրում է «Բայրաքթար» ԱԹՍ-ն:

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ

Ներկայումս բացի «Բայրաքթարից» Թուրքիայի զինված ուժերում կա նաև «Անքա» ԱԹՍ-ն: Դրանց քանակին և մարտավարատեխնիկական բնութագրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերության քարտուղարության 2017-2021 թթ  զարգացման պլանով՝ 2021-ի համար նախատեսված է՝

  • Ցամաքային զինտեխնիկայի շարժիչների կառուցում,
  • Տեղական գազատուրբինային շարժիչների կառուցում,
  • 15 միավոր «Ալթայ» տանկի ստացում, (անիրատեսական է, քանի որ դեռ չունեն շարժիչներ)
  • Հեռահար ՀՕՊ և հակահրթիռային համակարգի նախագծման աշխատանքների 30%-ի իրականացում (հասցնելով  100%-ի),
  • Առաջին շարժական ՌԷՊ համակարգերի ստացում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *