Իրանական նոր հարվածային անօդաչուն շուտով կհանձնվի բանակին

Իրանական արտադրության «Սիմորղ» հարվածային անօդաչու թռչող սարքը ներկայացվել է Իրանի ռազմածովային ուժերին։ Նախատեսվում է, որ շուտով կհամալրի զինված ուժերը։ Այս մասին հայտնում է երկրի «Թասնիմ» գործակալությունը։

Ըստ հայտարարված տվյալների՝ սարքի թռիչքի երկարությունը 24 ժամ է, այն աշխատում է 1.5 կմ վրա, թռիչքի առաստաղը 4-7 կմ է։

Իրանական «Սիմորղ» անօդաչուն
Իրանական «Սիմորղ» անօդաչուն

Նշենք, որ այս անօդաչուն հավաքված է կրկին իրանական Shahed-129 ԱԹՍ-ի հիմքի վրա՝ որպես ռազմածովային տարբերակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *