Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն 20,9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից. նախագիծ

Հոկտեմբերի 18–ին Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է 2020թ․ բյուջեի նախագիծը, ըստ որի` պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 267 մլն ԱՄՆ դոլար՝ հոկտեմբերի 18-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Ընթացիկ տարվա համեմատ 2020թ. բյուջեի նախագծով պաշտպանական ծախսերը աճում են նաև դոլարային փոխարժեքով, ի համեմատ՝ 2019թ. 1 մլրդ 870 մլն ԱՄՆ դոլարի:

Ադրբեջանի 2020 թ. պաշտպանական բյուջեն. նախագիծ

ՄանաթԴոլար
7.2.Պաշտպանություն և ազգային անվտանգություն3․853.585.721 2.266.820.815
7.2.1Պաշտպանության ուժեր 1.722.854.459 1.013.446.341
7.2.2Ազգային անվտանգություն 235.651.063 138.618.620
7.2.3Սահմանապահ ծառայություն285.189.961 167.759.221
7.2.4Կիրառական հետազոտություններ 3.890.602 2.288.595
7.2.5Այլ1.605.999.636944.708.037

«Այլ» բաժնով 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին:

Նշենք, որ այս տարի ամռանը Ադրբեջանի ընթացիկ տարվա համար նախատեսված բյուջեի ավելացումով մեծացավ նաև պաշտպանական ծախսերին հատկացվելիք գումարը։ Ավելացումներն Ադրբեջանում պաշտոնապես բացատրվում են տնտեսական աճով:

2019թ. բյուջեի նախորդ նախագիծը հաստատվել էր 2018թ. դեկտեմբերին։ Ըստ դրա՝ պաշտպանական ոլորտի ծախսերին նախատեսվում էր հատկացնել ~3 մլրդ 38 մլն մանաթ (~ 1 մլրդ 787 մլն դոլար)։ Ավելացված գումարով 2019թ․ պաշտպանական ծախսերին հատկացվել էր ~3 մլրդ 187 մլն մանաթ (~1 մլրդ 870 մլն դոլար՝ հունիսի 20–ի փոխարժեքով)։

Հավելենք, որ խորհրդարանում հաստատված բյուջեում առանձին կետերով նշվում են այն ոլորտները, որոնց հատկացվում են պաշտպանակ ծախսերը, այդ թվում՝ ՊՆ, զորակոչի և հավաքագրման նախարարություն, ռազմարդյունաբերություն ևն։ 2020թ. նախագծում այս բաժիններն առայժմ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *