«Իսկանդեր–Մ»–ի նոր թևավոր հրթիռ ու արձակման մեքենա է ներկայացվել

Ռուսաստանյան արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը նոր հրթիռ ունի՝ 9Մ729 ինդեքսով։ Նշվում է, որ այն թույլ է տալիս թիրախները խոցել ավելի ճշգրիտ քան դրա «նախատիպը»։ Համալիրի համար մշակվել է նաև նոր արձակման մեքենայով, որը նախկին 2 հրթիռի փոխարեն, «տեղավորում է» 4–ը։

9Մ729 թևավոր հրթիռի կոնտեյները

Հրթիռների ճշգրտությունը ապահովում են նոր մարտագլխիկն ու նոր կողային կառավարման համակարգը։

ՌԴ ՊՆ՝ հունվարի 23–ին կազմակերպած ճեպազրույցի ժամանակ 9Մ728 հրթիռների արդիականացրած 9Մ729 տարբերակը ցուցադրվել է օտարերկրյա ռազմական կցորդներին։

Նոր հրթիռի մարտագլխիկի ու կառավարման համակարգի փոփոխությունները հանգեցրել են նրա կոնտենյերի չափի փոփոխությանը, իսկ երկու հրթիռների վառելիքի ծավալը նույնն է մնացել։ Փոփոխությունների արդյունքում 7Մ729 հրթիռները 10 կմ պակաս հեռահարություն (480 կմ) ունեն 7Մ728 հրթիռների հետ համեմատած։

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ ցուցադրությանը ներկա չեն եղել ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ներկայացուցիչները, քանի որ «ԱՄՆ–ն համարում է, որ Ռուսաստանը խախտել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը, որով կողմերը պարտավոր են վերացնել 500–5500 կմ հեռահարությամբ բալիստիկ ու թևավոր հրթիռները։

ԱՄՆ պետքարտուղարի տեղական Անդրեա Թոմթսոնը ճեպազրույցից հետո մեղադրել է Ռուսաստանին պայմանագիրը խախտելու համար, որին ի պատասխան Ռուսաստանի ԶՈւ հրթիռահրետանային զորքերի հրամանատար գեներալ–լեյտենանտ Միխայիլ Մատվեևսկին հայտարարել է, որ «Իսկանդեր–Մ»–ը չի կարող լիցքավորվել այնքան վառելիքով, որը թույլ կտար հրթիռին ունենալ 500 կմ հեռահարություն։

7Մ729 և 7Մ728 հրթիռների բնութագրերի տարբերությունները` ըստ ՌԴ ՊՆ–ի

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Իսկանդեր» համակարգի առաջին գնորդն է։ Մեր «Իսկանդեր» համալիրը զինված է 9Կ720 մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռներով։ Օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրից ունեն նաև Ալժիրի զինված ուժերը։

«Իսկանդեր–Մ»–ի արձակման կայանը՝ ցուցադրության ժամանակ
«Իսկանդեր–Մ»–ի արձակման կայանը՝ ցուցադրության ժամանակ․ Լուսանկարը՝ ԲՄՊԴ բլոգից
9Մ729 թևավոր հրթիռներ
9Մ729 թևավոր հրթիռի կոնտեյները․ ԲՄՊԴ կայքից



Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *