Ալժիրը ևս ձեռք է բերել «Իսկանդեր» համալիրներ. DSI

Ֆրանսիական ռազմական մասնագիտացված DSI (Défense et Sécurité internationale) ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը Ռուսաստանից ձեռք է բերել օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» համալիրներ:

DSI ամսագիրը իր թվիթերի էջում վերահրապարակել է «Իսկանդերների մասին» 2017 թ. սեպտեմբերի 1-ին հրապարակված համարի այդ հատվածը: Այնտեղ ներկայացված է համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը և Ալժիրի սպառազինությունում առակա զինտեխնիկայի ցանկը, որտեղ նշված է նաև «4 միավոր Իսկանդեր-է» համալիրի առկայության մասին:

Անհայտ է սակայն, թե Ալժիրը Ռուսաստանից ե՞րբ և ի՞նչ պայմաններով է ձեռք բերել զինտեխնիկան: Ամբողջովին հասկանալի չէ նաև «4 միավոր Իսկանդեր-Է» ձևակերպումը: Հեղինակները, ենթադրաբար, նկատի են ունեցել արձակման կայանների քանակը:

Եթե Ալիժիրի կողմից «Իսկանդեր» համալիրների ձեռքբերումը իրականություն է, ապա դրանով Ալիժիրը դառնում է Հայաստանից հետո երկրորդ պետությունը, որը ձեռք է բերել այդ համալիրներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *