Արցախում Բակո Սահակյանի մասնակցությամբ ամփոփել են բանակային 2018-ը

Հունվարի 24-ին, Արցախի ղեկավար Բակո Սահակյանը անցկացրել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքները:

Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը  նշել է, որ որ առաջիկա բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաև այն հանգամանքից, թե ինչ հետևություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից և ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները:

Բանակի հրամանատարի տեղակալները անդրդադարձել են մարտական պատրաստության վիճակին, զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական ապահովման հարցերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, թիկունքային ապահովման և հարակից այլ ուղղությունների:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ ու պատվոդրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *