Մայիսի 8-ին Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղական արտադրության 4 տեսակի նոր սպառազինություն՝ Կալաշնիկով 133 ավտոմատը, 12.7մմ տրամաչափի «Նասր» դիպուկահար հրացանը, «Վաասե 1» և «Նասր 2» ռադիոսարքավորումները:
Այս մասին տեղեկացնում է Իրանի Պն կայքը։
Կալաշնիկովի ավտոմատը և դիպուկահար հրացանը արտադրվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապաննների կորպուսի (ԻՀՊԿ) պատվերով։
Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանում տեղական դիպուկահար հրացանների զանգվածային արտադրություն են կազմակերպել, որոնք արդեն արտահանվել են այլ երկրներ:
Հայդարին մասնավորապես նշել էր, որ իրենց՝ նախկինում արտադրած «Շահեր» և «Բահեր» դիպուկահար հրացանների ծրագիրը հաջողվել է, իսկ ներկայում հրացանները սերիական արտադրության են դրվել և արտահանվել են այլ երկրներ:
Մինչ այդ Իրանը ներկայացրել էր նաև ռուսական/խորհրդային ՍՎԴ դիպուկահար հրացանի իրանական տարբերակը, «Թարեհ» դիպուկահար հրացանը, «Մասաֆ» ավտոմատը։