Իրանն արդեն արտահանում է տեղական արտադրության դիպուկահար հրացաններ

Իրանում արդեն տեղական դիպուկահար հրացանների զանգվածային արտադրություն են կազմակերպել, որոնք արդեն արտահանվել են այլ երկրներ: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարին: 

Հայդարին մասնավորապես նշել է, որ իրենց՝ նախկինում արտադրած «Շահեր» և «Բահեր» դիպուկահար հրացանների ծրագիրը հաջողվել է, իսկ ներկայումս հրացանները զանգվածային արտադրության են դրվել և արտահանվել են այլ երկրներ:

Իրանում ներկայացված 23մմ տրամաչափի «Բահեր» դիպուկահար հրացանը

Իրանում ներկայացված 23մմ տրամաչափի «Բահեր» դիպուկահար հրացանը

Իրանն 23 մմ տրամաչափով«Բահեր» դիպուկահար հրացանը առաջին անգամ ներկայացրել էր 2015թ ապրիլին, իսկ առաջին անգամ փորձարկվել էր նույն թվականի հոկտեմբերին:

14,5 մմ տրամաչափով «Շահեր» դիպուկահար հրացանը, Իրանն առաջին անգամ ներակայացրել էր 2012-ին, իսկ 2014-ին ներկայացվել է հրացանի արդիականացված` «Պիկատինիի շերտաձողով» համալրված տարբերակը:

Իրանական արտադրության «Շահեր» դիպուկահար հրացան

Իրանական արտադրության «Շահեր» դիպուկահար հրացան

Քիոմարս Հեյդարին նշել է նաև, որ բանակի բոլոր մարտական ուղղաթիռները համալրվում են գիշերային տեսանելիության սարքերով, որոնք ցուցադրվելու են ապրիլի 18-ին՝ Իրանի Բանակի օրվա հանդիսավոր արարողությունների ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *