ՌԴ և ՀՀ նախագահների հանձնարարականներով Հայաստանի և ՌԴ ՊՆ-ները քննարկում են Սիրիայում Ռուսաստանի իրականացրած հումանիտար ականազերծման աշխատանքներին ՀՀ ԶՈւ սակրավորների մասնակցության հարցը: Այս մասին ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվակայքին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ Ռուսաստանը պարբերաբար ականազերծման աշխատանքներ է իրականացնում Սիրիայի տարածքում: ՌԴ-ն սիրիական բանակի՝ Հալեպ և Պալմիրա քաղաքների ազատագրումից հետո ականազերծել է դրանք, ընդ որում Պալմիրան՝ երկու անգամ (1,2):
Ավելի վաղ ՄԱԿ-ի ականազերծման հարցերով զբաղվող ծառայության (UNMAS) տնօրենը հայտարարել էր, որ Սիրիայի և Իրաքի ամբողջ տարածքը ականներից և պայթուցիկ նյութերից մաքրելը կարող է տևել մինչև 40-50 տարի: