ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

Մայիսի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Արցախ՝ մասնակցելու Հաղթանակի տոնի, ՊԲ և Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Նախագահը ներկա է գտնվել «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «Թումո-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արցախում «Թումո-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկին

ՀՀ նախագահի կայքը հայտնում է, որ աշխատանքային այցով Արցախում գտնվող նախագահը մայիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի  ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տրվել է Արցախում «ԹՈւՄՈ-բանակ» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Կրթական ծրագրին մասնակցում են Ստեփանակերտի մոտակա զորամասերի 200-ից ավելի ժամկետային զինծառայողներ: Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է զինծառայողներին ուսուցանել համակարգչային հմտություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *