Դեկտեմբերի 11-ին Իրանի հարավ-արևելքում մեկնարկել է բանակի ցամաքային և ռազմաօդային ուժերի «Մոհամմադ ռասուլ Ալլահ-4» եռօրյա զորավարժությունը, որի ժամանակ ի թիվս այլ տեխնիկայի՝ ներկայացվել է նաև անօդաչու թռչող սարքերի կապի խանգարման կրովի կայան, որը կարող է ճնշել ԱԹՍ-ների GPS հաճախությունները: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Կայանի մասին մանրամասներ չեն հրապարակվել:
Զորավարժությանը ներգրավվել են հատուկ նշանակության, արագ արձագանքման, օդադեսանտային ուժեր, հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, Bell 206, Bell 214 ուղղաթիռներ, «Միրաժ» կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժության նպատակը զինծառայողների մարտական պատրաստվածությունը ստուգելը, մարտական հմտությունները ամրապնդելն է:
Նշենք նաև, որ զորավարժության ընթացքում զինծառայողները կիրառել են տեղական արտադրության նոր սպառազինություն, մասնավորապես` «Ֆարփադ» ԱԹՍ-ն, «Թահեր» դիպուկահար հրացանը:
«Ֆարփադ» ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական նպատակների համար: Անօդաչուի զանգվածը 4կգ է, թռիչքի տևողությունը` 45 րոպե, թռիչքի հեռավորությունը `20 կմ:
«Թահերը» դիպուկահար հրացանի տրամաչափը 7,62մմ է, զենքի զանգվածը առանց փամփուշտների՝ 4,3կգ, նշանառու կրակի հեռավորությունը՝ 1200մ:
«Մոհամմադ ռասուլ Ալլահ» զորավարժությունը պլանային է: Դրա նախորդ՝ «Մոհամմադ ռասուլ Ալլահ-3» զորավարժությունը անցկացվել է 2015թ. նոյեմբերին երկրի հյուսիս-արևելքում:
Pingback: Իրանը մահապարտ ԱԹՍ է կիրառել զորավարժության ժամանակ | Ռազմ.info
Pingback: Զորավարժության ժամանակ Իրանը զենիթային ինքնագնաց կայանք է կիրառել | Ռազմ.info
Pingback: Իրանը 23 մմ տրամաչափի տեղական արտադրության դիպուկահար հրացան է փորձարկել | Ռազմ.info