Tag Archives: Արցախ

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցակցրել

ՊԲ տանկային բրիգադը մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացրել Մայիս 22, 2017 16:57 | RAZM.INFO - Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացրել ՊԲ առանձին տանկային բրիգադը: Վարժանքների ընթացքին հետևել են ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Continue reading

[Լրացված] Մայիսի 20-ին թշնամու կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Մայիս 20, 2017 11:05 | RAZM.INFO - Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի  կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: Continue reading

ՊԲ. հակառակորդը կրակել է իր իսկ դիրքերի ուղղությամբ

Մայիս 19, 2017 18:39 | RAZM.INFO - ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերով կրակել է իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ: Continue reading

Ստորագրվել է Արցախում 2017թ. ամառային զորակոչի անցկացման մասին հրամանագիրը

Մայիս 17, 2017 17:44 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը: Continue reading

Հայկական կողմը կիրառել է «մարտական» ԱԹՍ-ներ․ Ադրբեջանի ՊՆ

Լեհական արտադրության մահապարտ ԱԹՍ, ցուցադրվել է Արմհայտեք ցուցահանդեսում Մայիս 17, 2017 11:24 | RAZM.INFO - Մայիսի 16-ի երեկոյից սկսած հայկական ուժերը ինտենսիվ կրակ են վարել Ակնայի (Աղդամ) ուղղությամբ տեղակայված Ադրբեջանի բանակի դիրքերի ուղղությամբ և կիրառել են նաև «մարտական» անօդաչու թռչող սարքեր։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին. Razm.info

Մայիս 16, 2017 19:04 | RAZM.INFO - 2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։ Continue reading

Հակառակորդը կիրառել է Spike տեսակի հրթիռ. ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել

Մայիս 16, 2017 9:51 | RAZM.INFO - Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է Spike տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Continue reading

ՀՀ ՊՆ խոսնակ. Ադրբեջանի ԶՈւ կառավարվող հրթիռի հարվածից մասնակի վնասվել է ՊԲ 1 ռազմական տեխնիկա

Մայիս 15, 2017 21:17 | RAZM.INFO - Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Continue reading

ՀՀ ԶՈւ 2 զինծառայող պետբյուջեի հաշվին բուժումը կշարունակի արտերկրում

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մայիս 11, 2017 20:29 | RAZM.INFO - ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում որոշվել է վիրավորված երկու զինծառայողի բուժումը ՌԴ-ում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ընդհանուր առմամբ 9 մլն 280 հազար դրամ: Continue reading

[Լրացված] Ադրբեջանական կողմը գնդակոծել է «Շանթ» ՀԸ նկարահանող խմբին

«Շանթ» ՀԸ գնդակոծված մեքենան. «Հորիզոն» լրատվականից պատճենել է՝ «Այսօր» լրատվակայքը Մայիս 11, 2017 12:11 | RAZM.INFO - Երեկ՝ մայիսի 10-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից գնդակոծել են «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ավտոմեքենան: Միջադեպի հետևանքով տուժել է նկարահանող խմբի օպերատոր Դավիթ Աթոյանը: Աթոյանին վիրահատել են. փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:  Continue reading