ՀՀ–ում վերացվում է ռազմական դրությունը

Ազգային ժողովը որոշել է Հայաստանում վերացնել 2020–ի սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը։ Կողմ է քվեարկել 118, դեմ և ձեռնպահ՝ մեկական պատգամավոր։

Օրինագիծը ԱԺ էին ներկայացրել ընդդիմադիր խմբակցություններ «Բարգավաճ Հայաստան»–ը և «Լուսավոր Հայաստան»–ը։

Ռազմական դրությունը ՀՀ–ում սահմանվել էր 2020–ի սեպտեմբերի 27–ին, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել էր Արցախի վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *