Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները մարտի 12-19-ին Ադրբեջանի ԶՈւ 12 ավտոշարասյուն ուղեկցել են Լաչինի միջանցքով դեպի հյուսիս և հարավ, իսկ ևս 6-ին՝ Շուշի֊Կարմիր Շուկա-Քաջար երթուղով։
Այս մասին մարտի 19-ին հայտնել է ռուս խաղաղապահների զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպյոլկինը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվականը։
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ Արցախի տարածքում տեղակայվել են 1960 ռուս խաղաղապահներ, որոնք տեղում իրականացնում նաև ականազերծման աշխատանքներ։