Ըստ The Times օրաթերթի՝ բրիտանական ռազմական հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է կիրառել Կիպրոսում Ակրոտիրի ավիաբազայի բրիտանական A400M ինքնաթիռների դեմ։
Տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը պարբերաբար փորձել է խաթարել A400M-երի արբանյակային կապը։ Բրիտանական աղբյուրների հաղորդմամբ՝ ինքնաթիռները տեղափոխել են միայն զինվորականներ ու պահեստամասեր։
A400M ինքնաթիռը
Ակրոտիրի ավիաբազան Մեծ Բրիտանիան հիմնել է 1955 թ-ին Կիպրոսում՝ իր վերահսկողությունը արևելյան Միջերկրականում պահպանելու համար։ Ակրոտիրիայից պլանավորվում և վերահսկվում են Մեծ Բրիտանիայի արտասահմանյան ռազմական գործողություններ։ Բացի այդ՝ այն նաև հետախուզության, գաղտնալսման (SIGNIT) կարևոր կենտրոն է արևելյան Միջերկրականում, քանի որ հնարավորություն է տալիս վերահսկել հաղորդակցությունները Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում, Ռուսաստանի Դաշնությունում և այլուր: