Daily Archives: Հուլիս 7, 2017

Հայաստան է այցելել Չինաստանի ՊՆ պատվիրակությունը

Չինաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը Հուլիս 7, 2017 22:10 | RAZM.INFO - Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Continue reading

ՀՀ ՌՈւՀ-երում կա պակաս համալրման խնդիր. Կորյուն Հայրապետյան

ՀՀ ՊՆ ՌՈւՀ-երի շրջանավարտների հանդիսավոր երթը սպայական վկայականների շնորհման արարողության ժամանակ Հուլիս 7, 2017 18:50 | RAZM.INFO - 2016-ին Հայաստանում միջոցառումներ են իրականացվել ռազմական կրթության գրավչության բարձրացման ուղղությամբ: Այս ոլորտում բազում խնդիրներ կան, այդ թվում առկա է նաև ռազմական ուսումնական հաստատություններում պակաս համալրվածություն: Continue reading

Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի արկակոծության հետևանքով ՊԲ-ն ունի 3 վիրավոր

Հուլիս 7, 2017 16:49 | RAZM.INFO - Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):  Continue reading

Հայաստանում 2016 թվականին արդիականացվել են ՀՀ ԶՈւ որոշ զինատեսակներ

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ Հուլիս 7, 2017 16:10 | RAZM.INFO - Հայաստանում 2016 թվականին արդիականացվել են հրետանային կապի միջոցներ, կառավարման կետեր, ռազմատեխնիկական ունեցվածքի մի շարք ուղղություններով արտադրվել են փորձնական խմբաքանակներ: Continue reading

ՀՀ զինված ուժերը համալրվել են զենիթահրթիռային համակարգերով. Կորյուն Նահապետյան

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր Հուլիս 7, 2017 14:29 | RAZM.INFO - ՀՀ զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայի միջոցներով համալրելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ են իրականացվել ինչպես բյուջետային միջոցների շրջանանկներում, այնպես էլ ՌԴ-ի հետ կնքած պետական արտահանման վարկի միջոցների հաշվին: Continue reading

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի ԶՈւ՝ գյուղի մոտ տեղակայված հրետանու տեսագրությունը (ՎԻԴԵՈ)

Հուլիս 7, 2017 14:07 | RAZM.INFO - Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել է Ադրբեջանի Ալխանլի գյուղի մոտ տեղակայված հրետանային կայանը պատկերող տեսանյութ: Ստորև տեղադրված տեսանյութում երևում է հրետանային կայանը՝ դրա համար փորված հրետանային դիրքում, որն էլ մոտ հեռավորության վրա է գյուղի բնակելի տներից: Continue reading

Մեկ շաբաթում թուրք-քրդական բախումներում սպանվել է 4, վիրավորվել 10 թուրք զինծառայող

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում Հուլիս 7, 2017 14:07 | RAZM.INFO - Հունիսի 29-ից հուլիսի 6-ը Թուրքիայի մի շարք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 4 զինծառայող, ևս 10 զինծառայող վիրավորվել է:  Continue reading

Սիրիայի հարավային նահանգներում հրադադարը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը

Սիրիայի կառավարական ուժեր Հուլիս 7, 2017 13:48 | RAZM.INFO - Հուլիսի 6-ին Սիրիայի կառավարական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարավային ալ-Կունեյտրա, Դարաա և ալ-Սուեյդա նահանգներում հրադադարը երկարաձգվելու է մինչև հուլիսի 8-ը ներառյալ:  Continue reading

F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային հետաձգվել է մինչև 2019 թվական

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ Հուլիս 7, 2017 12:23 | RAZM.INFO - Հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիան կստանա առաջին 2 միավոր ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչները 2019 թվականի ընթացքում:  Continue reading

Թուրքիայում մահացել է 1 ոստիկան, վիրավորվել է 1 զինծառայող

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով Հուլիս 7, 2017 12:20 | RAZM.INFO - Հուլիսի 7-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում զրահապատ ոստիկանական մեքենան հարվածել է նահանգում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին: Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է:  Continue reading