Սիրիայի հարավային նահանգներում հրադադարը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը

Հուլիսի 6-ին Սիրիայի կառավարական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարավային ալ-Կունեյտրա, Դարաա և ալ-Սուեյդա նահանգներում հրադադարը երկարաձգվելու է մինչև հուլիսի 8-ը ներառյալ: Փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Սիրիայի կառավարական ուժեր

Սիրիայի կառավարական ուժեր

Հայտարարությունում ասվում է, որ Սիրիայում խաղաղության հաստատման և հաշտեցման գործընթացին աջակցելու համար Սիրիայի կառավարական բանակը դադարեցնում է գործողությունները հարավային նահանգներում մինչև հուլիսի 8-ը:

Միևնույն ժամանակ, հայտարարությունում զգուշացվում է զինյալներին, որ հրադադարի խախտման դեպքում, կառավարական ուժերը պատասխան կկրակեն:

Նշենք, որ հարավային հանագներում Սիրիայի կառավարական բանակը հրադադար է հայտարարել դեռևս հուլիսի 3-ին:

Հիշեցնենք, որ հրադադարին զուգահեռ՝ հուլիսի 4-5-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել են Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 5-րդ փուլը: Բանակցություններում պետք է որոշվեին Սիրիայում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացման» գոտիները, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ և գոտիների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը թողնվել է բանակցությունների հաջորդ փուլին:

Բանակցություններին մասնակցել են պաշտոնական Դամասկոսի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի պատվիրակությունները, ներկայացուցիչների Սիրիայի ընդդիմադիր ուժերից, ՄԱԿ-ի և Հորդանանի ներկայացուցիչները:

Աստանայում բանակցությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *