Հայաստան է այցելել Չինաստանի ՊՆ պատվիրակությունը

Հուլիսի 6-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը` գեներալ-մայոր Ճան Ին Լիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Այցի ընթացքում Չինաստանի պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ: Պատվիրակության անդամները հանդես են եկել դասախոսություններով, հանդիպել են համալսարանների ղեկավարության և դասախոսական կազմի հետ:

Այցի շրջանակներում Չինաստանի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական քաղաքականության ոլորտում կողմերի փոխգործակցությանն առնչվող հարցերը:

Չինաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

Չինաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը

Չինաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *