Daily Archives: Հուլիս 11, 2016

Իրանը շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հուլիս 11, 2016 18:59 | RAZM.INFO - Հուլիսի 9-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով Անգելա Մերկելի այն հայտարարությանը, ըստ որի Իրանի հրթիռային ծրագիրը չի համապասխանում ՄԱԿ-ի բանաձևին, հայտարարել է , որ   այն բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին: Continue reading

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են ստուգումներ

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքների ժամանակ (արխիվ) Հուլիս 11, 2016 18:35 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ, որոնց ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբի հանձնաժողովը ուսումնասիրում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի, Գյումրիի ռազմական կայազորի ստորաբաժանումների պատրաստությունը, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուսումնանյութական բազան: Continue reading

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Վարշավայի երկնքում առգրավվել է 4 ԱԹՍ

Ճապոնիայում անվտանգության աշխատակիցները վրանով փակել են երկրի վարչապետի գրասենյակի վրա իջեցված փոքր քաղաքացիական ԱԹՍ-ն, որը կրել է ռադիոակտիվ նյութ, ապրիլ 2015 (արխիվ) Հուլիս 11, 2016 17:36 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտնել է, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում առգրավվել է 4 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «Ռադիո Լեհաստանը»: Continue reading

Ապրիլից բարերարները Արցախի կառավարությանն են փոխանցել 137 մեքենա, 4,5 մլրդ դրամ

Արցախի կառավարությանը փոխանցված գումարների բաշխումը 2016 ապրիլից հուլիս ժամանակահատվածում Հուլիս 11, 2016 17:23 | RAZM.INFO - Հուլիսի 8-ին Արցախի կառավարությունը խորհրդարանում ներկայացրել է օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակի հաշվետվությունը, որը ներառում էր նաև ապրիլի 4-ից Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարում հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ: Continue reading

Ռուսաստանում ցուցադրվել է առաջին ԱԹՍ-ն՝ ամբողջովին պատրաստված 3D տպիչով

Առաջին ռուսաստանյան ԱԹՍ-ն, որ ամբողջովին պատրաստված է 3D տպիչով Հուլիս 11, 2016 16:50 | RAZM.INFO - Ռուսաստանյան ОПК ռազմարդյունաբերական ընկերությունը հուլիսի 11-14-ին անցկացվող ամենամյա «Ինոպրոմ» ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է Ռուսաստանում ամբողջովին 3D-տպիչով պատրաստված առաջին ԱԹՍ-ն: Continue reading

Ադրբեջանում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված զինծառայող

Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Թաղիև Ռահիմ Գարա օղլու Հուլիս 11, 2016 16:07 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագարային զինծառայող, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Continue reading

ԱՄՆ-ն Boeing-ին և Airbus-ին արգելել է քաղաքացիական ինքնաթիռներ վաճառել Իրանին

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ Հուլիս 11, 2016 15:58 | RAZM.INFO - Հուլիսի 7-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը (US House of Representatives) ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ընկերություններին արգելել է Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ, որոնց վերաբերյալ ընկերություններն արդեն պայմանավորվածություններ ունեին: Continue reading

Սև ծովում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Sea Breeze-2016 զորավարժությունը

Sea Breeze-2014 զորավարժություն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից Հուլիս 11, 2016 15:15 | RAZM.INFO - Հուլիսի 8-ին Սև ծովում՝ Բուլղարիայի տարածքային ջրերում, մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր Sea Breeze-2016 («Ծովային զեփյուռ-2016») միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 17-ը: Continue reading

Սիրիայում խոցել են Ռուսաստանի օդուժի ուղղաթիռ (տեսանյութ)

Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռը խոցվելուց հետո ընկնում է՝ կորցրած կառավարումը Հուլիս 11, 2016 13:08 | RAZM.INFO - Հուլիսի 8-ին Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները խոցել են Ռուսաստանի զինված ուժերի սիրիական խմբավորման Մի-25 ուղղաթիռ (Մի-24-ի տարբերակ): Continue reading

Իրանում կործանվել է Սու-24 ռմբակոծիչ

Իրանի օդուժի Սու-24 ճակատային ռմբակոծիչի անկման վայրը Հուլիս 11, 2016 10:42 | RAZM.INFO - Հուլիսի 10-ին Իրանի հարավային Ֆարս նահանգում կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչ: Ինքնաթիռն ընկել է տեխնիկական խնդրի պատճառով: Continue reading