Հուլիսի 10-ին Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը հայտնել է, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում առգրավվել է 4 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «Ռադիո Լեհաստանը»:
ԱԹՍ-ները առգրավվել են Լեհաստանի ռազմական հետախուզությունը և ներքին անվտանգության գործակալությունը:
Մացերևիչը ընդգծել է, որ այժմ հետաքննություն է անցկացվում և դեռևս հայտնի է չէ, թե արդյոք դեպքերը եղել են քրեական բնույթի:
Սարքերի առգրավվման համար օգտագործվել են Hermes ԱԹՍ-ներ, որոնք ունեն Skyeye («Երկնային աչք») համակարգ և արտադրվում են Elbit Systems ընկերության կողմից: Նման համակարգը թույլ է տալիս դիտարկել միանգամից մի քանի թիրախ:
Նշենք, որ կապված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հետ, հուլիսի 7-10 Վարշավայում արգելվել էր ԱԹՍ-ների թռիքչը: Մինչ այդ էլ Լեհաստանի իշխանությունները հակադրոնային համակարգեր էին պատվիրել ԱԹՍ-ների ապօրինի թռիչքները կասեցնելու համար: