Հուլիսի 9-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով Անգելա Մերկելի այն հայտարարությանը, ըստ որի Իրանի հրթիռային ծրագիրը չի համապասխանում ՄԱԿ-ի բանաձևին, հայտարարել է , որ այն բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին: Փոխանցում է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու, և նման հայտարարությունները որևէ կերպ չեն խանգարելու Իրանին զարգացնելու իր հրթիռային ծրագիրը», — հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Նշենք , որ Իրանի զինված ուժերը ընթացիկ տարում արդեն բալիստիկ հրթիռների մի քանի փորձարկումներ են իրականացրել, մասնավորապես մարտին և մայիսին:
ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը, որի մասին խոսել են կողմերը, ընդունվել է Իրանի և «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո: Համաձայն բանաձևի Իրանը պարտավոր է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից:
Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան
Pingback: Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել` խախտելով ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը. FoxNews | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի նկատմամբ զինուժ կիրառելու բանաձև | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն փորձում է պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումների դեմ | Ռազմ.info