Daily Archives: Հունիս 21, 2016

Վրաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Սագանելիձեն Հունիս 21, 2016 17:51 | RAZM.INFO - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հունիսի 20-ի հրամանով Գեորգի Սագանելիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի նոր դեսպան: Նա 2005-2008թթ և 2013-2015թթ զբաղեցրել է Հայաստանում Վրաստանի դեսպանորդի պաշտոնը: Continue reading

Վրաստանի ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարներն այցելել են Միջերկրական ծովում ԱՄՆ ՌԾՈւ ավիակիր

Աջից ձախ՝ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը Հունիս 21, 2016 16:44 | RAZM.INFO - Հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեն այցելել են Միջերկրական ծովում լողող ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» (USS Harry S. Truman) ատոմային ավիակիր նավ, որտեղ հատուկ միջազգային հյուրերի համար ընդունելություն էր կազմակերպված: Continue reading

Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի «միացյալ նավատորմի» ստեղծմանը

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2) վարժանքներ Սև ծովում, Փետրվար 2016 թ. Հունիս 21, 2016 15:20 | RAZM.INFO - Հունիսի 16-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ այդ երկիրը չի մասնակցելու Սև ծովում ռուսաստանյան զորքին դիմակայելու համար ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծմանը: Continue reading

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան նոր հրամանատար ունի

ՌԴ Սևծովյան նավատորմի նավերը Հունիս 21, 2016 12:32 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան նոր հրամանատար ունի: Նավատորմի ներկայացուցիչ Վյաչեսլավ Տուրխաչևը հայտնել է, որ այդ պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Բոդնառուկը: Continue reading

Վրաստանում «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի կիրառմամբ զորավարժություն է անցկացվել

«Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքների ժամանակ Հունիս 21, 2016 11:28 | RAZM.INFO - Վրաստանում ավարտվել է զինված ուժերի 2-րդ հրետանային բրիգադի (տեղակայված է Խոնիում) զորավարժությունը, որն անցկացվել է Օրփոլո զորավարժարանում: Մարտական կրակով 10 օր վարժանքներ է արել «Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգի գումարտակը: Continue reading

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել Եվրամիությանը չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հունիս 21, 2016 10:32 | RAZM.INFO - Եվրամիությունը պետք է պահի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Այս մասին հունիսի 20-ին բրիտանական Ռոյթերս գործակալության հետ հարցազրույցում հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ պատասխանելով հունիսի 19-ին Գերմանիայի արտգործնախարարի՝ փուլ առ փուլ պատժամիջոցները հանելու առաջարկին: Continue reading

Հունիսի լույս 21-ի գիշերը հակառակորդը որոշ ուղղություններում կիրառել է հրաձգային զինատեսակներ

Հունիս 21, 2016 9:42 | RAZM.INFO - Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է: Որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ: Continue reading