Վրաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հունիսի 20-ի հրամանով Գեորգի Սագանելիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի նոր դեսպան: Նա 2005-2008թթ և 2013-2015թթ զբաղեցրել է Հայաստանում Վրաստանի դեսպանորդի պաշտոնը:  Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, տեղեկացնում է այդ երկրի նախագահի պաշտոնական կայքը:

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Սագանելիձեն

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Սագանելիձեն

Սագանելիձեն Հայաստան կժամանի հուլիսի 1-ից: Նա իր  հավատարմագրերը և դրանց պատճենը պիտի հանձնի ՀՀ արտգործնախարարին և նախագահին:

Հիշեցնենք, որ նախկին դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2016թ. ապրիլին: Նա պաշտոնավարում էր 2011 թվականի մարտից: Այս ամիսներին դեսպանի պարտականությունները կատարում էր դեսպանորդ Մալխազ Մալաշխիան:

Նշենք, որ Վրաստանի նախագահի հրամանով դեսպաններ են նշանակվել նաև Եգիպտոսում, Շվեդիայում և Ֆինլանդիայում (համատեղելիության կարգով), ինչպես նաև Հնդկաստանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *