Հունիսի լույս 21-ի գիշերը հակառակորդը որոշ ուղղություններում կիրառել է հրաձգային զինատեսակներ

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է: Որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *