Վրաստանում «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի կիրառմամբ զորավարժություն է անցկացվել

Վրաստանում ավարտվել է զինված ուժերի 2-րդ հրետանային բրիգադի (տեղակայված է Խոնիում) զորավարժությունը, որն անցկացվել է Օրփոլո զորավարժարանում: Մարտական կրակով 10 օր վարժանքներ է արել «Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգի գումարտակը: Այս մասին հունիսի 20-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքների ժամանակ

«Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքների ժամանակ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժությանը մասնակցել է 300 զինծառայող, ներգրավված է եղել 12 միավոր «Դանա»: Վարժանքների փակման արարողությանը ներկա է եղել Վրաստանի զինված ուժերի Արևմտյան հրամանատարության հրամանատարի տեղակալ, գնդապետ Ջոնի Տատունաշվիլին: Նա հայտարարել է, որ այս ամսվա վերջում նախատեսվում է անցկացնել նաև 152 մմ 2Ս3 «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգի գումարտակի զորավարժություն:

«Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքների ժամանակ

«Դանա» 152 մմ ինքնագնաց հրետանային համակարգերը վարժանքների ժամանակ

Զորավարժության մասնակիցները

Զորավարժության մասնակիցները

Զորավարժության մասնակիցները

Զորավարժության մասնակիցները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *