Daily Archives: Մայիս 24, 2016

Թուրքիայում նշանակվել է պաշտպանության նոր նախարար

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըք Մայիս 24, 2016 18:28 | RAZM.INFO - Մայիսի 24-ին հրապարակվել է Թուրքիայի նոր կառավարության կազմը` երկրի նոր վարչապետ նշանակված Բինալի Յըլդրըմի (Binali Yıldırım) գլխավորությամբ: Պաշտպանության նախարարի պաշտոնը Իսմեթ Յըլմազի  փոխարեն ստանձնել է գիտութան, արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը (Fikri Işık): Յըլմազը նշանակվել է կրթության և գիտության նախարար: Continue reading

Հայաստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Կոբալտ-2016» զորավարժությունը

ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Կոբալտ-2016» զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները Մայիս 24, 2016 15:10 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում մասնակից ստորաբաժանումների հանդիսավոր երթով մեկնարկել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: Continue reading

Վրաստանում ավարտվել է միջազգային Noble Partner-2016 զորավարժությունը (ֆոտո)

Ամերիկյան UH-1H «Իրոկեզ» ուղղաթիռն ու MEDEVAC տարհանման մեքենան զորավարժության ընթացքում Մայիս 24, 2016 14:17 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 24-ին, վրաստանյան «Վազիանի» զորավարժարանում ցուցադրական զորավարժության անցկացումով ավարտվել է մայիսի 11-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի միջազգային «Noble Partner-2016» (Ազնիվ գործընկեր) զորավարժությունը: Continue reading

Մայիսի լույս 24-ի գիշերը հանգիստ է եղել առաջնագծում

Մայիս 24, 2016 11:00 | RAZM.INFO - Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը Արցախի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ: Հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներով: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը: Continue reading